Հանուն՝ Լոնդոնում սովորող Միհրան Պողոսյանի որդու

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նախագիծը: Եթե այս օրենքը ընդունվի, ապա հնարավոր կլինի թույլ տալ օտարերկյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում տալ: Խոսքը վերաբերվում է հանրակրթական ուսումնական հասատություններում սովորողներին, որոնք չեն ավարտել դպրոցը, բայց ընդգրկվում են զորակոչային տարիք: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին նախագծին: