Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ

«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել»,-այսօր ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով ինչ կարգավորում էլ ընտրվի, դա չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչըդոտման։ ՄԻՊ-ի խոսքով վերջին շրջանում լրագրողներին պետական համակարգից օտարացնելու միտում է նկատվում։ «Բայց սա վտանգավոր ընկալում է և պետք է թույլ չտալ, որ այն ձևավորվի։ Լրագրողին երբեք չի կարելի ընկալել բարիկադի հակառակ կողմում գործող անձ։ Հակառակը՝ լրագրողին պետք է վերաբերել նրա ազնվության և բարեխղճության տեսանկյունից»,-ասաց օմբուդսմենը։ Ինչ վերաբերում է կառավարության նիստերին, ապա Թաթոյանն ասաց, որ իրենք իրականացրել են միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Գործադիրի հետ կապված, այո, երկրների մեծ մասում գործադիրի նիստերը փակ են, բայց գործդիրի անդամները նիստերից առաջ և հետո բրիֆինգներ, քննարկումներ են լինում լրագրողների հետ, որի նպատակն կոմպեսացնել նիստի առևրույթ փակ լինելը։ «Գործադիր իշխանությունը այլ է, բայց քաղաքպետարանը ներկայացուցչական մարմին է, այնտեղ անձիք են, որոնք ընտրվել են քաղաքացիների կողմից»,-նշեց Թաթոյանը։