ԶԼՄ–ներ. Թրամփը Թիլերսոնին ստիպել է թառամած աղցան ուտել

ԶԼՄ–ներ. Թրամփը Թիլերսոնին ստիպել է թառամած աղցան ուտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանում հանդիպման ժամանակ, հրամայել է այն ժամանակ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ռեքս Թիլերսոնին թառամած «Կեսար» աղցան ուտել, որպեսզի չնեղացնեն հանդիպման մասնակիցներին,– գրում է Wall Street Journal-ը։ Ըստ թերթի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել չինական խորհրդարանում, ընդունելության ժամանակ։ Ինչպես գրում է թերթը, Թրամփն անհանգստացել է, որ չկերած աղցանը կարող է վիրավորել հյուրընկալող կողմին, և պետքարտուղարին կոչ է արել՝ արագ անցնել ուտելիքին։ «Ռեքս, կեր աղցանը»,– ամերիկյան նախագահի բառերն է մեջբերում լրատվամիջոցը։ Թերթը նշում է, որ այս միջադեպը վկայում է «անախորժ հարաբերությունների» մասին, որ երբեմն ծագում էին երկու գործիչների միջև։