Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը մեր երկրում արդյունավետ չի գործում․ ՄԻՊ

«Քրեական օրենսգիրքը չափազանց կարևոր է հանցագործությունների դեմ պայքարում անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,-այսօր Քրեական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով այս նախագծի քննարկումների ժամանակ ամենակարևորը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցն է, քանի որ այդ համակարգը այսօր մեր երկրում արդյունավետ չի գործում։ Ընկալումների հետ կապված խնդիր կա, կան կարծրատիպեր, որ եթե անձը դատապարտված է, ապա նրան վաղակետ ազատելու կարիգ չկա։ «Կարևորագույն սկզբունք կա, որ եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, առաջին իսկ օրվանից պետք է աշխատանքներ տարվեն նրան ազատ արձակելու նախապատրաստելու համար։ Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի կատարում նրա ազատ արձակելու պատրաստելու ուղղությամբ»,-ասաց Թաթոյանը։ ՄԻՊ-ի դիտարկմամբ քրեական օրենսգիրքը պետք է ստեղծի պայմանական վաղակետ ազատ արձակման հիմքերը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում