Թուրքիան «կծում է» իրեն կերակրող ձեռքը

Թուրքիան «կծում է» իրեն կերակրող ձեռքը

Էրդողանի կառավարության կարծիքով՝ Եվրոպան չի կարող առանց Թուրքիայի, սակայն Թուրքիան Եվրոպայի կարիքն ավելի շատ ունի. Եվրոպան հանդիսանում է երկրի տնտեսության գլխավոր ներդրողը: «Երկուշաբթի հրապարակված ապրանքաշրջանառության ահաբեկող վիճակագրությունը ցույց է տալիս Թուրքիայում ապրանքային դեֆիցիտի աստիճանը՝ մյուս պետությունների համեմատությամբ: Ներմուծման և արտահանման միջև տարբերությունը նախորդ տարվա հունվարից կրկնապատկվել է՝ հասնելով 9 միլիարդի»,-նշում է Մարկ Բենթլին: Ըստ Բենթլիի՝ ԱՄՆ-ի քաղաքական ճգնաժամը նպաստել է Թուրքիայում ներդրումների անկմանը, ինչի արդյունքում Եվրոպան դարձել է գլխավոր ներդրող: Այդտեղից էլ և Էրդողանի՝ Եվրամիության հետ մտերմանալու փորձերը՝ սկսած 2017 թվականից: Էրդողանը, Անկարայի և Բրյուսելի փոխհարաբերությունները լավացնելու համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն, պնդում է, որ հանրապետությունն ընդունելու է միայն լիիրավ անդամություն: