ԱՄՆ ռազմակայաններում բռնաբարվել է ավելի քան 600 երեխա

ԱՄՆ ռազմակայաններում բռնաբարվել է ավելի քան 600 երեխա

Associated Press-ն ուսումնասիրել է ամերիկյան ռազմակայաններում ապրող երեխաների սեռական բռնության դեպքերը: Խոսքը մի անչափահասի կողմից մյուսին բռնության ենթարկելու մասին է: Հետաքննության ընթացքում հաջողվել է բացահայտել երեխաների նկատմամբ բռնության ավելի քան 600 դեպք: Նշվում է, որ նման դեպքերի մասին հաղորդագրությունները հաճախ «մահանում են» դատախազների սեղաններին, նույնիսկ եթե հանցագործը խոստովանում է ամեն ինչ: Հարձակումները, որոնք քաղաքացիական հասարակությունում արժանանում են պատժի, անտեսվում են ռազմական բազաներում: Բռնաբարողները, ընդգծում է AP-ն, չեն ստանում հոգեբանական բուժում կամ պատիժ. ոմանց պարզապես տեղափոխում են ուրիշ ռազմաբազաներ: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ լուրջ են վերաբերվում նման միջադեպերին և խոստացել են խնդրի լուծման համար «համապատասխան միջոցներ» ձեռնարկել: