ՌԴ-ն կհարգի այդ ընտրությունը․ Կոնստանտին Կոսաչովը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Մարտի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համատեղ մամուլի ասուլիսը: Կողմերը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին նախորդ օրը տեղի ունեցած փակ նիստի արդյունքները: Լրագրողները հետաքրքրվեցին, թե պաշտոնական Մոսկվան ի՞նչ կարծիք ունի Հայաստանում սպասվելիք վարչապետի ընտրության հետ կապված և դիտարկմանը ամենայն հավանականությամբ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը և ինչպիսի գործընկեր է նա պաշտոնական Մոսկվայի համար: Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի ցանկությամբ, քանի որ նրանք են կողմ քվեարկել փոփոխությանը: