Բունդեսթագն այսօր քվեարկության կդնի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելի թեկնածության հարցը

Բունդեսթագն այսօր քվեարկության կդնի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելի թեկնածության հարցը

Բունդեսթագն այսօր քվեարկության կդնի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի թեկնածության հարցը և վերջակետ կդնի երկրի պատմության մեջ կառավարություն ձևավորելու ամենաերկար գործընթացին, որը տևեց 171 օր: Գերմանիայի բնակչությունը քվեարկում է կուսակցությունների օգտին, որոնցից ամեն մեկն առաջադրում է իր թեկնածուն` կառավարության ղեկավարի պաշտոնում: Այնուհետև նոր գումարման բունդեսթագը գաղտնի քվեարկության միջոցով ընտրում է կանցլերին: Մերկելի վերընտրման համար անհրաժեշտ է, որ նրան աջակցի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը: