Ընդդիմությունը խաբվել է

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը համաձայն չէ ընդդիմության այն կարծիքի հետ, որ ՀՀ նախագահի ընտրությունը խախտումով է անցել: Ըստ սահմանադրագետի՝ Սահմանադրության ամենամեծ «անակնկալը» սուպերվարչապետական համակարգն է․ «Քաղաքական լճացման լուրջ վտանգներ կան: Ընդդիմությունը խաբվել է: Նրանք, ովքեր կողմ քվեարկեցին նոր սահմանադրությանը խաբվել են: Այս սահմանադրությունը իշխանությանը ազատեց կառավարման ճգնաժամից»: Արմեն Մազմանյանի կարծիքով՝ քաղաքացիական երկխոսության բացակայությունը մեզ վտանգավոր խնդրի առջև է կանգնեցնելու․ «Ընդդիմությու-իշխանություն դիալոգի մասին այլեվս չենք կարող խոսել»:   Մանրամասները՝ տեսանյութում