Թրամփը Մեյի հետ քննարկել է Սկրիպալի թունավորումը

Թրամփը Մեյի հետ քննարկել է Սկրիպալի թունավորումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել Է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը: Այդ մասին մարտի 13-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Թրամփը համաձայնել է վարչապետ Մեյի հետ այն այն, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք Է միանշանակ պատասխաններ տա այն բանի վերաբերյալ, թե Ռուսաստանում մշակված քիմիական զենքն ինչպես կարող Էր օգտագործվել Միացյալ Թագավորությունում»,- ասված Է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նշված է, որ «երկու ղեկավարները համաձայնության եկել, որ խոցման այդ զազրելի միջոցներն օգտագործած եւ միջազգային օրենքները խախտած անձինք պետք Է պատասխանատվության ենթարկվեն»: Նախօրյակին Մեյը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել Է, թե ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի վրա հարձակումն, ամենայն հավանականությամբ, Ռուսատանի ձեռքի գործն Է: Մոսկվան այս դիրքորոշումն անհիմն Է համարում: