«Մետաքսի նոր ճանապարհը» կդառնա աշխարհի կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկը. Մոգերինի

«Մետաքսի նոր ճանապարհը» կդառնա աշխարհի կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկը. Մոգերինի

«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը: Այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը մարտի 13-ին Ստրասբուրգում ելույթ Է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում: «Կենտրոնական Ասիան հաճախ ընկալում են որպես մոլորակի ինչ-որ շատ հեռավոր մասը: Սակայն ներկայում Եվրոպան եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ մոտ են ինչպես երբեք: Նրանք մեր հարեւաններն են, եւ Կենտրոնական Ասիան ներկայում անհամեմատ ավելի մեծ չափով, քան անցայլում դառնում Է Եվրոպայի ու ասիական տարածաշրջանի խաչմերուկը»,- ասել Է Մոգերինին: «Մետաքսի ճանապարհն» այսօր բնավ Էլ անցյալի ինչ-որ հիշեցում չԷ: «Մետաքսի նոր ճանապարհը» աշխարհի ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկն Է»,- ընդգծել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: