Իրանական ավիաընկերությունն աշխատանքի կվերցնի կին օդաչուների

Իրանական ավիաընկերությունն աշխատանքի կվերցնի կին օդաչուների

Իրանական «Iran Air» ավիաընկերությունն առաջին անգամ հայտարարել է կին օդաչուներին աշխատանքի ընդունելու մասին: Ավիաընկերությունն ամեն տարի հայտարարություն է տարածում թափուր աշխատատեղերի, նոր օդաչուների վարձավճարների մասին: Այս տարվա հիմնական առանձնահատկությունն այն է, որ կին օդաչուները նույնպես հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու: Հատկանշական է, որ «Iran Air» ավիաընկերության հինգ բարձրաստիճան ղեկավարները կանայք են, բացի դրանից, այնտեղ աշխատում է մոտ 1780 կին, ևս 4000-ը`ավիափոխադրողի դուստր կազմակերպություններում և ուղևորափոխադրող գործակալություններում: