ԱՄՆ սենատորն առաջարկել է, որ Ռուսաստանը ներառվի ահաբեկչության հովանավորող երկրների ցանկում

ԱՄՆ սենատորն առաջարկել է, որ Ռուսաստանը ներառվի ահաբեկչության հովանավորող երկրների ցանկում

Նա կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ`Մեծ Բրիտանիայի նախկին Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքից հետո: Նյու Ջերսի նահանգից ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է, որ Ռուսաստանը ներառվի ահաբեկչության հովանավորող երկրների ցանկում և առաջարկել է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ Մեծ Բրիտանիայի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով: Սենատորը նաև կոչ է արել Թրամփի ղեկավարությանը ճանաչել այն վտանգը, որ Ռուսաստանի կառավարությունը շարունակում է ներկայացնել ամերիկացիների և աշխարհի համար: Հիշեցնենք, որ ահաբեկչությանը հովանավորող երկրների ցուցակում են Իրանը, Սիրիաը, Սուդանը և ԿԺԴՀ-ն: 2015-ին Կուբան հանվել է ցուցակից: