Սպիտակի և Սևանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
10:24 | 2018-03-14
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: