Երկընտրանք. Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու․ «Ժամանակ»

Երկընտրանք. Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն: Սակայն այս պահին Ազատության հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է՝ նա կամ պետք է հրաժարվի Ազատության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կամ չունենալով «Ելք»-ի մյուս կուսակցությունների աջակցությունը՝ միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում