Նահանգը դուրս է եկել վերահսկողությունից. Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետի աշխատանքը

Նահանգը դուրս է եկել վերահսկողությունից. Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետի աշխատանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կալիֆոռնիա նահանգի իշխանություններին ներգաղթյալների հանդեպ շատ հանդուրժողական վերաբերմունքի համար: Լրագրողների առաջ ԱՄՆ նախագահի ելույթը ցուցադրել է Fox News հեռուստաալիքը: «Նրանց հարկերն ամենաբարձրն են ԱՄՆ-ում: Նահանգը պարզապես դուրս է եկել վերահսկողությունից: Դա «քաղաք-ապաստարան է», որտեղ պրում են հանցագործ ներգաղթյալներ»,- ասել է Թրամփը: https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/48a2cecf40047c2bc3ab540835356544/5B4A73C1/t51.2885-15/e35/28434276_1428130120646622_5358743984124461056_n.jpg Խոսելով ներգաղթյալների մասին՝ ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի ԱՄՆ-ը «կդառնա գժանոց»: Հիշեցնենք, որ անօրինական ներգաղթյալների մուտքը կանխելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական ամենահիմնական խոստումներից մեկն էր: