Ֆլորիդայի դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել 17 մարդու կյանք խլած հրաձիգին

Ֆլորիդայի դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել 17 մարդու կյանք խլած հրաձիգին

Ֆլորիդայի դատախազությունը մտադիր է հասնել պատժի բարձրագույն միջոցին Նիկոլաս Կրուզի համար, որը Փարքլենդ դպրոցի շենքում կրակել էր 17 մարդու: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Կրուզի գործով հաջորդ նիստը կկայանա այսօր՝ մարտի 14-ին: Մեղադրողը արդեն ծանուցել է Ֆլորիդայի դատարանին 19-ամյա Կրուզին մահապատժի ենթարկելու մտադրության մասին, որին մեղադրում են կանխամտածված սպանության և մահափորձի համար՝ 37-րդ կետերով: Հիշեցնենք, որ հրաձիգը հայտարարել է, որ կընդունի մեղքը, եթե նրան ցմահ բանտարկեն, ոչ թե ենթարկեն մահապատժի: Հիշեցնենք նաև, որ Փարքլենդում ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Ուսումնական հաստատության նախկին աշակերտի զոհն էր դարձել 17 մարդ: