Ինչպես կարող են հոգեկան հիվանդները խաբել մարդկանց. գիտնականներ

Ինչպես կարող են հոգեկան հիվանդները խաբել մարդկանց. գիտնականներ

Ամերիկյան Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդները չեն կարող հասկանալ այլ մարդկանց ապրումները, սակայն նրանք կարող են լինել գրավիչ և օժտված են շրջապատողներին մանիպուլյացիայի ենթարկելու ունակությամբ: Հետազոտողների համապատասխան աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Հետազոտությունն անցկացվել է համակարգչային խաղերի միջոցով: Դրա ընթացքում պարզվել է, որ հոգեկան հիվանդները չեն կարող օբյեկտիվ մոտենալ շրջապատող մարդկանց վիճակի գնահատմանը, իսկ մարդու այդպիսի ունակությունը սոցիալական հաղորդակցության հիմքն է: Դրա հետ միասին գիտնականները հանգել են ևս մեկ եզրահանգման. եթե հոգեկան հիվանդներին կանխամտածված խնդրում են գնահատել այլոց մտքերը, նրանք կարող են լուծել այդ խնդիրը: