Apple-ը հայտնել է նոր շնորհանդեսի օրը

Apple-ը հայտնել է նոր շնորհանդեսի օրը

Apple ընկերությունը հրապարակել է WWDC 2018 մշակողների համար ամենամյա համաժողովի օրը: Միջոցառումը տեղի կունենա 2018թ. հունիսի 4-8-ը՝ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի McEnery Convention Center-ում: Այն կարող է տեղավորել ավելի քան 6 հազար մարդու: Շնորհանդեսի հյուրերի շարքում են Apple-ի հազար մշակողներ ամբողջ աշխարհից: Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին: Մասնագետների կանխատեսմամբ՝ միջոցառման շրջանակներում կներկայացվեն macOS-ի, iOS-ի, watchOS-ի և tvOS-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակները, ինչպես նաև ընկերության նոր սարքեր: