Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր. «Հրապարակ»

Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ Թե ուր` մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։ Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ, զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ: Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ի՞նչ ֆինանսավորմամբ։ «Պետբյուջեից մինչև բարերարներ»: Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով ևս փոփոխություններ են սպասվում: Դրանք թերևս կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում