Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել. մեր առջև լուրջ մարտահրավեր է

Ապրիլյան պատերազմից հետո սառը ցնցուղ եղավ, որտեղ ենք մենք, ինչով ենք զարգանում:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյանը: «Բանակը լավ, թե վատ իր առջև դրած խնդիրները միշտ լուծում է, բայց ապրիլին եղավ սառը ցնցուղ: Սխալները ուղղել, կոռուպցիայի խնդիրը լուծել դարձել է ամբողջ հասարակության պահանջը: Պետք է սխալներից դասեր քաղել և նորովի լուծումներ տալ:»,-նշեց Պողոսյանը: Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի գլխավոր վարքագիծը հոգեմաշ պատերազմն է: Անդրադառնալով Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժություններին, Պողոսյանը նշեց, որ այդ զորավարժություններով Բաքուն ընտրություններից առաջ  ցույց է տալիս, որ իրենք ուժեղ են:   Մանրամասները՝ տեսանյութում