Թրամփը՝ ԱՄՆ-ում տիեզերական ուժերի ստեղծման մասին

Թրամփը՝ ԱՄՆ-ում տիեզերական ուժերի ստեղծման մասին

ԱՄՆ իշխանություններից ապագայում կարող է պահանջվել ստեղծել զինված ուժերի նոր լիարժեք տեսակ՝ տիեզերական զորքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում «Միրամար» ռազմաօդային բազայում ելույթ ունենալիս: «Իմ նոր ազգային տիեզերական ռազմավարական ծրագրում տիեզերքը դառնում է ռազմական գործողությունների գոտի՝ ինչպես ցամաքը, օդը և ծովը: Մենք նույնիսկ կարող ենք ունենալ տիեզերական ուժեր»,- նշել է ԱՄՆ նախագահը: Նա խոստովանել է, որ սկզբում նա այդ գաղափարը լուրջ չէր համարում: «Սակայն հետո ես ասացի՝ դա միգուցե գերազանց գաղափար է, մեզ պետք կլինի դա անել, դա կարող է տեղի ունենալ»,- հավելել է պետության ղեկավարը: