Թրամփը հայտնել է Թիլերսոնի հրաժարականի պատճառը

Թրամփը հայտնել է Թիլերսոնի հրաժարականի պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրաժարականի պատճառը նրանց միջև առաջացած տարաձայնություններն էին, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով: «Մենք նրա հետ այդ մասին երկար ենք զրուցել, մենք իրար հետ լավ ենք հարաբերվում, սակայն տարակարծիք ենք»,- նշել է Թրամփը: Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը ահավոր է համարում, իսկ Թիլերսոնը, ընդհակառակը՝ նորմալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ինչ վերաբերում է նոր պետքարտուղաար Մայք Պոմպեոյին, ապա նա կիսում է ԱՄՆ նախագահի հայացքները: Թրամփը վստահություն է հայտնել, որ նա նոր պաշտոնում «ֆանտաստիկ կաշխատի»: