ԱՄՆ գիտնականները մտադիր են 15 տարի անց կառուցել ջերմամիջուկային ռեակտոր

ԱՄՆ գիտնականները մտադիր են 15 տարի անց կառուցել ջերմամիջուկային ռեակտոր

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները Fusion Systems ընկերության հետ համատեղ հայտարարել են առաջիկա 15 տարում անվճար և ամբողջովին նորացված զանգվածային էներգիայի ստեղծման մասին: Գիտնականները մտադիր են կառուցել ջերմամիջուկային ռեակտոր: Ինչպես հաղորդում է Popular Mechanics-ը, ամերիկացի ֆիզիկոսների մտահղացման համաձայն՝ ռեակտորում կիրականացվի ջերմամիջուկային սինթեզ՝ նման նրան, ինչ տեղի է ունենում աստղերի խորքում: Հաջողված փորձարկումների դեպքում կստեղծվի ռեակտոր՝ ունակ գեներացնելու 200 մեգավատտ: