Վոլոչկովայի PR մենեջերը`պարուհու հղիության մասին

Վոլոչկովայի PR մենեջերը`պարուհու հղիության մասին

Բալետի պարուհու տնօրենը հայտարարություն է արել նրա հետաքրքիր կարգավիճակի մասին: Անաստասիա Վոլոչկովան պարբերաբար լրացնում է Instagram-ի իր էջը լուսանկարներով և տեսանյութերով: Վերջերս, օրինակ, նա ցույց է տվել, թե ինչպես է պետք լիցքաթափվել լավ երաժշտության տակ՝ որպես ապացույց տեղադրելով փոքր տեսանյութ: Որոշ ժամանակ անց նա տեղադրել է Լատվիայում «Լեդի» ներկայացման իր հյուրախաղերի հաշվետվությունը, որտեղ խաղում է օլիգարխի կնոջ դերում: Այդ բեմականացման մեջ բալերինան ունեցել է նաև պարային դրվագներ: Ընդ որում, նրա հետևողները մեծամասամբ անտեսել են արվեստի թեման՝ կենտրոնանալով մեկ այլ հանգամանքի՝ պարուհու՝ տեսանելիորեն կլորիկացած փորիկի վրա: Որոշները ենթադրում էին, թե աստղը դադարել է հետևել իր սննդակարգին, և դա է կազմվածքի փոփոխության պատճառը: Մյուսները հարց էին տալիս՝ արդյո՞ք հղի է նա, թե ոչ: Ընդ որում, Վոլոչկովայի հղիության հետաքրքիր կարգավիճակի մասին լուրերը տարածվում էին խելահեղ արագությամբ: Պարուհին ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանել դրանք: Նրա փոխարեն դա արել է իր PR տնօրեն Նատալյա Ռակիցկայան: Վերջինիս խոսքով՝ այդ լուրերը բացարձակ անհիմն են: «Ես լսել եմ Լոբոդայի հղիության մասին, սակայն Վոլոչկովայի մասին նման հիմարություն չեմ լսել»,- հայտարարել է նա: https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/53d8e91c575bd0fbe155eaa7d3503d3c/5AAA73B7/t50.2886-16/28842645_350286918712953_3135270862735802368_n.mp4