Գիտնականները վերծանել են հինգ ամենատարածված գիշերային մղձավանջերի նշանակությունը

Գիտնականները վերծանել են հինգ ամենատարածված գիշերային մղձավանջերի նշանակությունը

Բրիտանացի հոգեբան Յան Ուոլեսը նշել է, թե ինչ են խորհրդանշում գիշերային տեսիլքները, որոնց մասին հիշողությունները սովորաբար ողջ օրվա ընթացքում անհանգստացնում են մեզ: Այն դեպքում, երբ երազների 95 տոկոսը դեռ մինչև մեր վեր կենալը հիշողությունից դուրս է մղվում, 5 տոկոսը «կպչում են» մեզ ողջ օրվա ընթացքում և կարող են զգալիորեն ազդել մեր տրամադրության վրա: Totaljobs պորտալի կողմից իրականացված հարցման արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայի 2000 բնակիչների մոտ երազների 50 տոկոսը մղձավանջային են: Դրանց մեջ ամենատարածվածներեն են ՝ ատամներ կորցնելը և հետապնդումը: Սակայն գիտնականները նշում են, որ որքան էլ սարսափելի լինեն դրանք, իրականում կարող են նշանակել ինքնազարգացման հնարավորությունների առակայություն: Բժիշկ Ուոլեսն ապակոդավորել է բրիտանացիների 5 ամենատարածված մղձավանջները. 1. Հետապնդում – Ձեր կյանքում կա որևէ չլուծված խնդիր, և Դուք չգիտեք՝ ինչպես վարվել դրա հետ: 2. Ատամներն ընկնելը – Դուք կորցնում եք Ձեր ինքնավստահությունը: 3. Սանհանգույցը գտնելու անկարողությունը – Դուք ուրիշների շահերը Ձեր շահերից վեր եք դասում: 4. Մերկություն – Ձեր կյանքում կա այնպիսի բան, ինչը Ձեզ ստիպում է խոցելի զգալ: 5. Քննության ձախողումը – Դուք չափազանց քննադատաբար եք մոտենում Ձեզ: