Քիմ Քարդաշյանը շոկային բացահայտումներ է արել անձնական կյանքի մասին

Քիմ Քարդաշյանը շոկային բացահայտումներ է արել անձնական կյանքի մասին

Ռիալիթի շոուի աստղը հերթական անգամ իր մասին հիշեցրել է ոճային ֆոտոսեսիայով: Քիմ Քարդաշյանը, հայտնվելով ELLE ամսագրի շապիկին, շոկային բացահայտումներ է կատարել իր անձնական կյանքի մասին: Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը միշտ ցանկացել է ունենալ մեծ ընտանիք, սակայն երկրորդ ծննդաբերությունից հետո բժիշկներն արգելել են նրան կրկին ռիսկի դիմել և վտանգել կյանքը: Հարցազրույցի ժամանակ աստղը պատմել է, որ ծննդաբերության ժամանակ այնպիսի խնդիր է առաջացել, որից, շատ հաճախ, կանայք մահանում են: Իրեն հրաշքով է հաջողվել փրկվել: Այդ պատճառով ևս մեկ երեխա ունենալու համար աստղը ստիպված է եղել փոխնակ մայր գտնել: Ինչ վերաբերում է ամուսնու հետ փոխհարաբերություններին, Քիմը նշել է, որ իրենք հրաշալի լրացնում են միմյանց: https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/b5df9203d86b2a0d0ade4f1f72d8e71f/5AAA88ED/t50.2886-16/28860490_1716196285104010_1659332568673157120_n.mp4