Թբիլիսիի դատարանը Թանդոյանց եկեղեցու հարցով առաջին նիստը հետաձգել է

Թբիլիսիի դատարանը Թանդոյանց եկեղեցու հարցով առաջին նիստը հետաձգել է

Թանդոյանց եկեղեցու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում մարտի 13-ին սկսված դատական նիստը հետաձգվել է: Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, դատարանը կողմերին պատրաստվելու ժամանակ է տվել: Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ Հանրային ռեեստրի ազգային գործակալության։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 1-ին: