Թուրքիան՝ Աֆրինում ռազմական գործողությունների ընթացքում 3,4 հազար գրոհային է ոչնչացրել

Թուրքիան՝ Աֆրինում ռազմական գործողությունների ընթացքում 3,4 հազար գրոհային է ոչնչացրել

«Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում Թուրքիան Աֆրինում 3,4 հազար գրոհային է ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի ԶՈՒ թիրախը երբեք խաղաղ բնակիչները չեն եղել։ «Եթե Թուրքիայի Զինված ուժերը հոգ չտանեին խաղաղ բնակիչների անվտանգության մասին, Աֆրինը վաղուց ընկած կլիներ»,– հայտարարել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողությունները սկսել է Աֆրինում 2018 թվականի հունվարի 20-ին։