Էսօր չենք որոշել, որ Հրայր Թովմասյանը պետք է առաջադրվի ՍԴ նախագահ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անլուրջ է համարում այն պնդումները, թե Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ առաջադրելով, տալիս են նաև սահմանադրական փոփոխությունների գինը՝ հատուցելով Թովմասյանին Սերժ Սարգսյանի վերարտադրությանը նպաստելու համար։ Էդուարդ Շարմազանովն առաջարկում է սահմանափակվել նրանով, որ Հրայր Թովմասյանն «արժանի» թեկնածու է։ «Էսօր չենք որոշել, որ Հրայր Թովմասյանը պետք է առաջադրվի ՍԴ անդամ, այնուհետև ՍԴ նախագահ, պառլամենտն է որոշում և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ օգտվելով իր լիազորություններից, առաջադրում է Հրայր Թովմասյանին որպես ՍԴ նախագահ»,- շեշտեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։