Քոչարյանը հասկացնում է իշխանությանը՝ ախպեր, ինձ հանգիստ թողեք

Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը ուղղված էր իշխանությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: «Դատախազության այսօրվա հայտարարությունը խոսում է այն մասին, որ պատրաստ չեն անաչառ քննություն իրականացնել: Դատախազության մերժումով իշխանությունը հանգստացրեց Քոչարյանին»,-նկատեց Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Քոչարյանը հասկացնում է իշխանությանը՝ «ախպեր ջան, ինձ հանգիստ թողեք»: