Գիտնականները հետևել են միջնադարի կանանց տեղաշարժին՝ ըստ նրանց գանգերի

Գիտնականները հետևել են միջնադարի կանանց տեղաշարժին՝ ըստ նրանց գանգերի

Մարդաբանները հետազոտել են միջնադարի կանանց գանգերը, որոնց օգնությամբ նրանց հաջողվել է որոշել նրանց տեղաշարժի ուղիները՝ Եվրոպայի տարածքով։ Գիտնականները հետևել են գանգերի կառուցվածքի փոփոխություններին, ինչը ցույց էր տալիս նրանց տարածքային պատկանելիությունը։ Բավարիայում հայտնաբերված գանգերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջնադարի կանանց գանգերը ամենևին էլ չեն պատկանում տվյալ տարածքի բնակիչներին։ Հնադարյան գրառումների օգնությամբ գիտնականները պարզել են, որ հնում հաճախ ցեղերը օգտագործել են գանգի ձգումը՝ իրենց համայնքի անհատականությունն արտահայտելու համար։ Այդ գործողությունները ժամանակի հետ բերում էին գանգոսկրի որոշակի դեֆորմացիայի, որը նկատվել է նաև Բավարիայում գտնված գանգերի վրա։ Այսպիսով, մարդաբանները պարզել են, որ հին ցեղերը անընդհատ տեղաշարժվել են՝ տարածվելով իրենց հասանելի տարածքում։