Դոնալդ Թրամփի սիրուհին հայտարարել է, որ կվերադարձնի գումարը և կհրապարակի կոմպրոմատը

Դոնալդ Թրամփի սիրուհին հայտարարել է, որ կվերադարձնի գումարը և կհրապարակի կոմպրոմատը

Պոռնո դերասանուհին, ում հետ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը իբր կապ է ունեցել Մելանիի հետ արդեն ամուսնացած ժամանակ, որոշել է վերադարձնել լռության համար վերցրած գումարը։ Սթորմի Դենիելսը հայտարարել է, որ կփոխանցի 130 հազար դոլարը Նախագահի հաշվին ուրբաթ օրը, մարտի 16-ին։ NBC հեռուստաալիքը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ ասվում է, որ գումարը վերադարձնելուց հետո Սթորմին կկարողանա ազատ խոսել Թրամփի հետ հարաբերությունների մասին։ Ավելին, նա կկարողանա լուսանկարներ, նամակներ ու վարկաբեկող այլ տեղեկատվություն հրապարակել։ Թե ինչու է նա որոշել դա հենց հիմա անել, պարզ չէ։ Հետաքրքիրն այն է, որ մինչ այդ Սթորմին հայտարարում էր, իբր ենթադրյալ սիրավեպն ընդամենը կեղծ լուրեր են և որ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներից ինքը ոչ մի գումար էլ չի ստացել։ Դատելով այս ամենից՝ այս պատմությունը դեռ երկար է ձգվելու, և Մելանին դեռ էլի է հուզվելու առիթներ ունենալու։