Նոր կառավարության սպասելիս. շունչները պահած չինովնիկները պարապուրդի են մատնվել. «Ժողովուրդ»

Նոր կառավարության սպասելիս. շունչները պահած չինովնիկները պարապուրդի են մատնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան իշխանական մարմիններում դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի եւ կառավարության կազմավորմանը: Ինչպես հայտնի է` վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ին, որից հետո 15-օրյա ժամկետում՝ մինչեւ մայիսի 2-ը, ձեւավորվելու է կառավարության կազմը: Ու հիմա ե՛ւ նախարարները, ե՛ւ փոխնախարարները, անգամ միջին տրամաչափի չինովնիկները, շունչները պահած, սպասում են՝ արդյո՞ք իրենց բախտ կվիճակվի ընդգրկվել նոր կառավարության կազմում: Այս առումով պետական համակարգը սպասողական ու անորոշ վիճակում է, արդյունքում՝ տիրում է ոչ աշխատանքային մթնոլորտ: Ընդ որում, այս իրավիճակը դեռ փետրվարից է սկսվել, ու ստացվում է` մոտ երկու ամիս պետական կառույցներն աննախանձելի վիճակում են: Նշենք, որ այս պահին կառավարության անդամներից հայտնի է միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ճակատագիրը. դեռ հունվարին հրաժարական ներկայացրած ու հետո հրաժարականը ետ վերցած Մանուկյանը չի լինի նոր կառավարության կազմում»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: