Ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված են». առաջիկա նիստին Վանոյի օրինակով կգործեն. «Հրապարակ»

Ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված են». առաջիկա նիստին Վանոյի օրինակով կգործեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված» են, որ Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Մարինա Խաչատրյանի հետ, որպես «հերոսուհու»՝ ծաղիկներ նվիրել նրան: Նրանք ենթատեքստ են փնտրում այս հարաբերություններում։ «Դեսպաններ Միլսի ու Սվիտալսկու սատարումն ու հայ ազգի հերոս Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանափոխելն ուղիղ կապ ունեն իրար հետ, բան չունենք ասելու՝ Վիլսոնն էլ քիչ ամագ չունի Հայաստանի վրա, բայց Վազգեն Սարգսյանի հետ նման «բարտերը» վիրավորական է մեզ համար»,- ասում են նրանք: Հիշեցնենք, որ այս առաջարկին դեմ է եղել անգամ «Ելք» խմբակցությունը, սակայն առաջարկը բացասական կարծիքով մտնելու է մարտի 19-ի ավագանու նիստ, հարակից զեկուցողը կլինի «Ելքից» Արայիկ Հարությունյանը: Իսկ ի՞նչ է սպասվում այդ նիստին՝ էլի՞ ակցիաներ, ծեծկռտուք կլինի՝ հարցրինք ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցչին: «Բոլոր տարբերակներն էլ մշակել ենք, ինչ անեն, ինչ ասեն, ինչ ձեռնարկեն` ձեն չենք հանելու, թողնելու ենք, ոնց որ Վանոն կասեր, իրենց խելագարության հետ մնան միայնակ»: