Իլոն Մասկ. արհեստական ինտելեկտը միջուկային զենքից վտանգավոր է

Իլոն Մասկ. արհեստական ինտելեկտը միջուկային զենքից վտանգավոր է

SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի կարծիքով՝ նեյրոցանցերը մահացու վտանգ են ներկայացնում: Ասուլիսներից մեկի ժամանակ տիեզերական տեխնոլոգիաների և դեպի Մարս ուղևորության մասին խոսելով՝ Իլոն Մասկը նշել է, որ արհեստական ինտելեկտի զարգացման աստիճանը նրան միջուկային զենքից առավել վտանգավոր է դարձնում: Նա նշել է, որ մարդիկ չափից դուրս թերագնահատում են արհեստական ինտելեկտի և ինքնակրթման հնարավորությունները: Միլիարդատիրոջ կարծիքով՝ նեյրոցանցերը հնարավոր է ուսումնասիրել հարյուր, նույնիսկ երկու հարյուր անգամ ավելի արագ, քան ընդունված է համարել: Մասկի կարծիքով՝ արհեստական ինտելեկտի ուսուցման գործընթացը բոլոր փուլերում պետք է վերահսկվի հատուկ մարմինների կամ ծրագրերի միջոցով, որոնք որոշում են` արդյոք որոշակի համակարգը վտանգ է ներկայացնում մարդկության համար: