«Արարատ Մոսկվան» հաղթել է 8:0 հաշվով

«Արարատ Մոսկվան» հաղթել է 8:0 հաշվով

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրն աչքի է ընկել գոլառատությամբ: «Արարատ Մոսկվան» սեփական հարկի տակ 8:0 հաշվով առավելության է հասել «Էրեբունիի» նկատմամբ: «Արցախն» էլ 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Փյունիկ-2»-ի դարպասը: Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռին», որն ունի 38 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Արցախը» վաստակել է 34 միավոր և 4 միավորով գերազանցում է 3-րդ տեղում գտնվող «Արարատ Մոսկվային»: Այս երեք թիմերը հավակնում են հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալուն: