Օգնյեն Չանչարևիչը՝ Արսեն Բեգլարյանի և Հայաստանի առաջնության մասին

Օգնյեն Չանչարևիչը՝ Արսեն Բեգլարյանի և Հայաստանի առաջնության մասին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Բանանցի» հետ մրցավեճում «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը տպավորիչ խաղ է ցուցադրել ետ մղելով 11-մետրանոց հարվածը: «Շատ դժվար հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ լավ հանդես եկան: Մեզ հաջողվեց երկու գոլ խփել և բեկել անհաջող դասավորվող հանդիպման ընթացքը: Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ` պարտվել, սակայն ոչ-ոքին խաղի օրինաչափ արդյունքն է: 11-մետրանոցից առաջ խորհրդակցել էի թիմակցիս հետ և հստակ գիտեի, թե ինչպես եմ պատրաստվում հետ մղել հարվածը: Ստացվեց: Արսեն Բեգլարյանը հիանալի անձնավորություն և շատ լավ դարպասապահ է: Շատ հաճելի է նրա հետ աշխատել և շփվել խաղադաշտում և խաղադաշտից դուրս: Հայաստանի առաջնությունն ինձ դուր է գալիս: Այստեղ բավականին մարտունակ թիմեր են հանդես գալիս, որոնք պայքարում են մինչև վերջ: «Ալաշկերտում» ինձ հիանալի եմ զգում, թիմում ինձ շատ լավ են ընդունել: Մեր նպատակը չեմպիոնությունն է»,- «Ալաշկերտի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է 28-ամյա դարպասապահը: