Արոնյանը պարտվեց սպիտակ ֆիգուրներով

Արոնյանը պարտվեց սպիտակ ֆիգուրներով

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Արդեն սկզբնախաղում մեր գորսմայստերը զիջեց նախաձեռնությունը, իսկ միջնախաղում կոպիտ սխալ թույլ տվեց, որը պարտության հիմնական պատճառ դարձավ։ Այս պահին Արոնյանն ունի 1 միավոր և արդեն 1․5 միավորով է զիջում առաջատար Կրամնիկին։