«Լիվերպուլի» հանրահայտ պաշտապանը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի վրա

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումից հետո: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից մեկը «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեմի Կարագերին հիշեցրել է հանդիպման հաշիվը: Հանրահայտ ֆուտբոլիստը զայրույթն արտահայտել է երկրպագուի դստեր վրա թքելով: Սկզբունքային այս հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: