Apple-ը սարքավորումների նոր շարք կթողարկի Face ID՝ դեմքի ճանաչման հնարավորությամբ

Apple-ը սարքավորումների նոր շարք կթողարկի Face ID՝ դեմքի ճանաչման հնարավորությամբ

Apple-ը պատրաստվում է Face ID հնարավորությամբ սարքավորումների թողարկմանը: Փորձագետները նշում են, որ դեմքի ճանաչման համակարգի հիմքը կազմող VCSEL տվիչների հիմնական մատակարարը մեծացնում է դրանց արտադրման ծավալները: Սպասվում է, որ էլեկտրոնային նոր սարքերը կհայտնվեն արդեն 2018 թվականի կեսերին: Մի որոշ ժամանակ առաջ Apple-ը 390 միլիոն դոլար է ներդրել VCSEL տվիչների արտադրության սարքավորումների համար: Ըստ վերլուծաբանների, սա ևս ապացուցում է, որ ընկերությունը ծրագրում է հրաժարվել Touch ID-ից հօգուտ դեմքը ճանաչելու տեխնոլոգիայի: