Իլոն Մասքը նախատեսում է առաջին անգամ փորձարկել տիեզերանավը՝  2019 թվականին դեպի Մարս թռիչքի համար

Իլոն Մասքը նախատեսում է առաջին անգամ փորձարկել տիեզերանավը՝ 2019 թվականին դեպի Մարս թռիչքի համար

SpaceX ամերիկյան ընկերության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է նոր տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Մարս իրականացնել 2019 թվականի առաջին կիսամյակում: «Մենք կառուցում ենք առաջին մարսյան կամ միջմոլորակային նավը, որը պատրաստ կլինի կարճ թռիչքների համար հաջորդ տարվա առաջին կիսամյակի վերջում»,- նրա խոսքերն է մեջբերել CNBC լրատվամիջոցը: Ավելի վաղ պարոն Մասքը հայտարարել էր, որ ուզում է սկսել Մարսի գաղութացման ծրագիրը արդեն 2022 թվականին: Դրա համար մշակվում է BFR հրթիռակիրը՝ 106 մետր բարձությամբ և 9 մետր տրամագծով, որը կկարողանա տիեզերք տանել միջմոլորակային նավը՝ 48 մետր երկարությամբ: Դրանում 40 խցիկ է նախատեսվում տիեզերագնացների համար: