Գիտնականներն օդով աշխատող շարժիչ են ստեղծել

Գիտնականներն օդով աշխատող շարժիչ են ստեղծել

Գիտնականները գոհ էին նոր շարժիչի հաջող փորձարկումից: Եվրոպացի գիտնականներին հաջողվել է ստեղծել աշխարհում առաջին շարժիչը, որն աշխատում է օդով: Նրանք նշում են, որ նոր շարժիչները մեծապես կնպաստեն Երկրագնդի՝ ցածր տեղակայված արբանյակների օգտագործմանը: Այդ արբանյակներն աշխատում են իոնային շարժիչներով, և հենց որ արբանյակի աշխատանքային ռեսուրսի պաշարն սպառվում է, այրվում են մթնոլորտում: Միջինում դա տևում է շուրջ 5 տարի: https://www.youtube.com/watch?v=0iKgOahW5y0 Մինչդեռ նոր շարժիչները, որոնց աշխատանքային ռեսուրսն օդն է, կարող են անվերջ ծառայել: Բացի այն, որ շարժիչը կարող է երկար ժամանակ աշխատել, այն կարելի է նաև անջատել ու վերագործարկել, ինչը բավականին հեշտացնում է արբանյակի պարբերական վերանորոգման և սպասարկման անհրաժեշտությունը: