Չինացիներն սկսել են 6G կապի ստեղծման աշխատանքները

Չինացիներն սկսել են 6G կապի ստեղծման աշխատանքները

Մինչ ամբողջ աշխարհում պատրաստվում են բջջային հեռախոսակապի 5-րդ սերնդի թողարկմանը, Չինաստանում սկսել են զարգացնել 6G-ի ստանդարտները: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի Արդյունաբերության և տեղեկատվության նախարար Մյաո Վեյը: Նրա խոսքով`աշխատանքների մեծ մասը կատարվելու է մեքենաների միջոցով` վերացնելով մարդկանց մասնակցության անհրաժեշտությունը: Քաղաքական գործիչը չի բացահայտել 6G կապի հնարավորությունների և դրա բնութագրերի վերաբերյալ մանրամասներ: Մյաո Վեյը նաև նշել է, որ Չինաստանն ակտիվորեն շարունակում է հինգերորդ սերնդի բջջային ցանցերի ներդրման նախապատրաստական աշխատանքները: Տեղական օպերատորներն արդեն սկսել են փորձարկել կայանները և սարքերը՝ 5G- ի աշխատանքի համար: