Uber-ը առանց վարորդի բեռնատարներ է գործարկել

Uber-ը առանց վարորդի բեռնատարներ է գործարկել

Uber-ը հայտարարել է Արիզոնայի մայրուղիներով առանց վարորդի բեռնատարների երթևեկության մեկնարկի մասին: Ավտոմեքենաներում նախկինի պես վարորդներ են նստած, սակայն նրանք, այսպես կոչված, «պահուստային պատճենի» դեր են տանում, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեքենայի ղեկավարումը վերցնեն իրենց ձեռքը: Ապագայում, սակայն, ընկերությունը ծրագրում է ամբողջովին ազատվել վարորդներից: Նոր տեխնոլոգիական լուծումը լուրջ սպառնալիք է աշխատաշուկայի համար. հազարավոր մարդիկ գործազուրկ կդառնան, սակայն ընկերությունը խոստանում է մոտ ապագայում նոր աշխատատեղեր ապահովել վարորդների համար: