Գուգլը մտադիր է մեծացնել ինտերնետի արագագործությունը

Գուգլը մտադիր է մեծացնել ինտերնետի արագագործությունը

Գուգլ ընկերությունը լրջորեն զբաղվել է վեբ-բովանդակության ներբեռնման արագության մեծացման հարցերով: 2016թ. որոնման հսկան թողարկել է Accelerated Mobile Pages (AMP) տեխնոլոգիան, որը թույլ էր տալիս զգալիորեն արագացնել կայքերի ներբեռնումը բջջային սարքավորումներից: Դա անելու համար օգտագործվում են կանխատեսման և նախնական ներբեռնման մեթոդները: ԱՄՊ ապահովող սարքերով կայքերը բացելը մի քանի վայրկյաններ է տևում: Այժմ Գուգլը ցանկանում է արագացնել ամբողջ ինտերնետի արագագործությունը: AMP տեխնոլոգիայի համար պատասխանատու մշակողների խումբը հայտարարել է նոր վեբ-ստանդարտների ստեղծման մասին, որը հնարավորություն կտա ներբեռնել վեբ-բովանդակությունն`առանց AMP օգտագործելու: https://www.youtube.com/watch?time_continue=4&v=WrpkFROqR0Q «AMP-ն ստեղծելու ժամանակ մեր ձեռքբերած արդյունքների հիման վրա մենք պատրաստ ենք հաջորդ քայլը կատարել և աշխատել Գուգլ որոնողական համակարգում բովանդակության վայրկյանական ներբեռնում ապահովելու վրա»,- նշվում է ընկերության բլոգում: