Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբոր «տանիքը դեռ կանգուն է». Նա նոր պաշտոն է ստացել. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբոր «տանիքը դեռ կանգուն է». Նա նոր պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ գրել էինք, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։ Չէինք բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։ Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, և նա օրեր առաջ նշանակվել է ՊԵԿ ստուգումների թիվ 13 բաժնի ղեկավար՝ Իջևան քաղաքում։ Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը նրան զգուշացրել է․ «Վարդան, չես տիրապետում իրավիճակին, սա վերջին լավությունն է քեզ, Տավուշում պետք է արդարացնես քեզ»։ Բանն այն է, որ երբ Մամիկոնյանը Կոտայքի հարկայինի պետն էր, Նաիրիի բաժնում չարաշահման դեպք հայտնաբերվեց, իսկ ավելի վաղ՝ 2017-ին, Աշտարակի տեսուչներից մեկը՝ Թաթուլ Գևորգյանն էր ձերբակալվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: