Հայավարի. ՀՀ-ում ռուսական զորամասում շարել են ենթականերին և ասել՝ ընտրելու ենք Պուտինին. «Ժամանակ»

Հայավարի. ՀՀ-ում ռուսական զորամասում շարել են ենթականերին և ասել՝ ընտրելու ենք Պուտինին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները: Ընտրություններից դեռ 10 օր առաջ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տարածքներում քվեարկությունը սկսված է: Հայաստանում գտնվող ռուսական զորամասերից մեկի հրամանատարը քվեարկությունը սկսելուց առաջ շարել է իր ենթականերին և հայտարարել՝ այսօր մենք ընտրելու ենք նախագահ Պուտինին, և ապա բաժանել քվեաթերթիկները: Քվեարկությունը եղել է բաց և թափանցիկ, բոլորը ընտրել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի մասին նախապես ազդարարել էր զորամասի հրամանատարը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: