Սարգիս Ադամյանի գոլը ֆանտաստիկ մրցավեճում

Սարգիս Ադամյանի գոլը ֆանտաստիկ մրցավեճում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել ֆանտաստիկ մրցավեճում: 2-րդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական հարկի տակ պարտվելով 0:3 հաշվով, կարողացել է հաղթել 4:3 հաշվով: 65-րդ րոպեին Սարգիս Ադամյանը խփել է «Յան Ռեգենսբուրգի» առաջին գոլը: Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 36 միավորով մրցաարային աղյուսակի 4-րդ տեղում է: