Շատ խնդիրներ ունենք Ալբանիայի հետ խաղից առաջ․ Նիկշա Բավցևիչ

Շատ խնդիրներ ունենք Ալբանիայի հետ խաղից առաջ․ Նիկշա Բավցևիչ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի կարծիքով` Հայաստանի ընտրանու համար դժվարին խաղ է սպասվում Ալբանիայի դեմ: «Մեզ համար Ալբանիայի հետ խաղը շատ կարևոր է, քանի որ նախորդ խաղում մենք կորցրեցինք մեր հնարավորություն Դանիայի դեմ խաղում: Մեզ համար դժվար ժամանակ է գալիս: Մենք շատ խնդիրներ ունենք այս խաղից առաջ: Առաջինն այն է, որ այս խաղը բաց կթողնեն Ամերիկայում հանդես եկող մեր բասկետբոլիստները: Բասկետբոլի ֆեդերացիայի պատասխանատուներն ու ես ևս որոշում ընդունեցինք, որ Ռայան Բոթրայթն այլևս ազգային թիմի խաղացող չէ: Նա մեզ համար վերջացած խաղացող էր: Ալբանիայի դեմ խաղում մենք հանդես կգանք առանց արտասահմանցի բասկետբոլիստի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բավցևիչը: Հայաստանի հավաքականի անդամ Արագադ Աբրահամյանի խոսքով` ինքն ուրախ է ազգային հավաքականին միանալու համար: «Ոչ միայն ես, այլ ամբողջ թիմը պատրաստ ենք այս խաղին»,-ասաց Աբրահամյանը: Հայաստան- Ալբանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը՝ 19:00-ին Երևանի ԿԱ ՊԵԿ (միկա) մարզահամալիրում: